Ակնայում ճանապարհաշինարար ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
                                        
                                        
                                        
                                    Ակնա-Վարանդա ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։ 
 
Ըստ լրատվամիջոցի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում վիրավորված Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։ 
Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։ 
 
                        





























