Որսի գնացած ընկերներից մեկը հրացանը լիցքավորելիս կրակել է ընկերոջ որովայնին
Ոստիկանություն հոկտեմբերի 7-ին՝ ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ ընթացքում ընկերներից մեկը մեքենայի սրահում իր անվամբ գրանցված «ՄՌ-155» տեսակի մեկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է մեքենայի հետնամասում նստած 45-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանի վրա
Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանը ստացել է մարմնական վնա...
Հայաստանում բանկի աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել և անշարժ գույք գնել բարեկամների անուններով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծած...
Հրդեհ՝ սուրճի գործարանում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թի...
Ոչ սթափ վարորդը պարեկին առաջարկել է ռեստորանում հյուրասիրել, մերժում ստանալուց հետո կաշառք առաջարկել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ...