Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանի վրա
Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ 32-ամյա Հ. Հ.-ի բնակարանում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ։ Քաղաքացին, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հանել է նռնակը և սպառնացել, որ եթե չհեռանան տնից, կպայթեցնի այն:
Հետո նա նռնակը ձեռքին լքել է տարածքը և թաքնվել «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի հարակից անտառային տարածքում։ Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների ծառայողները համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։
«Հ.Հ.-ն, նկատելով ոստիկանության ծառայողներին, դուրս է եկել գլխավոր մայրուղի և նռնակը նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
Շտապօգնության օպերատիվ խումբն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ոստիկանին տեղափոխել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության ծառայողները Հ.Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում բանկի աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել և անշարժ գույք գնել բարեկամների անուններով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծած...
Որսի գնացած ընկերներից մեկը հրացանը լիցքավորելիս կրակել է ընկերոջ որովայնին
Ոստիկանություն հոկտեմբերի 7-ին՝ ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօ...
Հրդեհ՝ սուրճի գործարանում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թի...
Մասիսում 65-ամյա կնոջը դանակահարել էր 19-ամյա թոռը
Հոկտեմբերի 19-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության...