ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու. Փաշինյանը` Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս բերելու մասին
Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում անդրադարձավ իր հասցեին հնչող` «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտության համար քննադատությանը։ «1990թ. ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ և ԼՂԻՄ ազգային խորհրդի որոշումներին։ Եւ այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են այդ առումով, նշանակում է՝ նրանք խոստովանում են, որ իմ իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, բոլոր՝ առանց բացառության»։
Փաշինյանի պնդմամբ՝ իրենց ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են. «Բանակցային այն թուղթը, որ սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով ու բանաձևերով գնահատենք, եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի հանդիպումից
Հրապարակավել են առաջին կադրերը` Պրահայից: Կադրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք Հայաստանը ճանաչեցին Ադրբեջանի մաս». պատգամավորները շտապեցին ուղղել Փաշինյանին
«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին` ՌԴ-ի առաջիկա պլանների մասին. ի՞նչ են անելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե առաջիկայում ինչ է նախապատրաստվում անել Ռ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...