Եթե իրենք գործի չեն գալիս, ի՞նչ իրավունք ունեն բողոքեն նիստերից. Եղոյանը` ընդդիմադիրների մասին
Կրթական բարեփոխումները, ճանապարհաշինության վերաբերյալ հարցերը թողնենք, ոչինչ չանե՞նք, վաղը այդ նույն աշակերտն է չէ՞ իր կրթությամբ գնալու և օգտակար լինելու մեր պետությանը, բանակին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով խորհդրարանական ընդդիմության այն քննադատություններին, որ ստեղծված իրավիճակում ԱԺ-ն քննարկում է ոչ օրակարգային հարցեր։
«Ես կընդունեի ընդդիմության քննադատությունը, եթե իրենք գային, մի բան անեին, ասեին՝ մենք անում ենք, դուք չեք աջակցում, բայց եթե իրենք գործի չեն գալիս, ի՞նչ իրավունք ունեն ասեն, որ մենք ոչինչ չենք անում։ Իսկ եթե քաղաքական բոյկոտ են անում, թող չբողոքեն նիստերի կարճ լինելուց։ Լավ է սկսել են գոնե միջազգային գործուղումներին գալ, այսինքն միջազգային գործուղումները չեն բոյկոտում, բայց մեր խորհրդարանի աշխատանքը բոյկոտում են»,- ասաց Արման Եղոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին կադրերը` առանձնազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք` Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդ...