Քաղաքականություն

Որ դեպքում տեղի կունենա Փաշինյան - Էրդողան հանդիպումը. «Հրապարակ»

Որ դեպքում տեղի կունենա Փաշինյան - Էրդողան հանդիպումը. «Հրապարակ»
«Հրապարակ»  թերթը գրում է․ Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի…

«Հրապարակ»  թերթը գրում է․ Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հնարավորությունը չի բացառել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ օրերս նշելով.

«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։
 

Կառավարությունից չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, եւ սպասվո՞ւմ է արդյոք նման հանդիպում, մինչդեռ գործադիրի մեր աղբյուրները փոխանցում են, որ կա նման մտադրություն, եւ եթե ֆորս-մաժոր չառաջանա, Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա։
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...

Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250