Ո՞րքան աջակցություն կստանան Ադրբեջանի հարձակումից վիրավորված, զոհված և անհետ կորած անձանց ընտանիքները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է երկու նախագիծ՝ ուղղված 2022 սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, մյուսը՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Վերջինիս խոսքով՝ առաջին ծրագիրը հնարավորություն կտա ֆինանսական աջակցություն տրամադրել վիրավորում, (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներին, ովքեր նշված ժամանակահատվածում բժշկական հաստատություններում ստացել են բժշկական օգնություն և սպասարկում, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն հաշմանդամության երրորդ խումբ: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ յուրաքանչյուր շահառուին 500 հազար դրամի չափով։
Մյուս ծրագիրը, որը ևս շրջանառության մեջ է, նախատեսում է սոցիալական աջակցություն՝ 2022 սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին։
«Նախագծի ընդունման դեպքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն»,- նշեց խոսնակը:
Նախագծերն այս պահին շրջանառվում են շահագրգիռ գերատեսչությունների շրջանակում․ ամփոփելուց հետո կներկայացվեն ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտն...
ՊՆ-ն հայտնեց, թե ովքեր են նախօրեին զոհված 3 հայ զինծառայողները
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի․ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ...
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...