Հասարակություն Կարևոր

Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes

Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ: Այս մասին գրում է…

Հնդկաստանը  արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ: Այս մասին գրում է EconomicTimes-ը ՝ հղում անելով DefenceIndia-ին (Հնդկաստանի ՊՆ) ։ 

 

Լրատվամիջոցը նշում է, որ երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք: 

 

Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում:

 

Նմանատիպ հոդվածներ

Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250