ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա. նրան ձերբակալել են

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկի զինկոմիսարիատում կրակոցներ են հնչել: Վիրավորվել է զորակոչի կոլեգիայի ղեկավարը` զինկոմիսարը: Կրակ բացած երիտասարդը բերման է ենթարկվել:

 

Հաղորդվում է, որ Ուստ-Իլիմսկի զինվորական կոմիսարի վրա կրակ բացելուց առաջ Զինինը ասել է. «Այժմ մենք բոլորս տուն կգնանք»։

Նշվում է, որ 25-ամյա Զինինը պետք է մոբիլիզացվեր այսօր։

 

Տուժած Էլիսեևն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

 

 Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու և զենքի ապօրինի շրջանառության փաստով, հայտնել են տարածաշրջանի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունից:


«Հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող տեղի 25-ամյա բնակչ է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «ոտնձգություն իրավապահի կյանքի վրա», «ապօրինի ձեռք բերել, տեղափոխել, իրացնել, պահել, փոխադրել, տեղափոխել կամ կրել. սպառազինության, հրազենի հիմնական մասերի, զինամթերքի», - ասված է գերատեսչությունից։

 

Զենքը չի պատկանել կրակ բացած երիտասարդին:

 

Մամուլի ծառայությունից նշել են, որ այժմ տեղում աշխատում են քննիչներն ու դատաբժշկական փորձագետները։ Կասկածյալը հարցաքննվում է, հանցագործության դրդապատճառները պարզվում են։

Քաղաքականություն