Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,- նշվում է հեռագրում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված տղամարդը մտել է Ռուսաստանի մաս կազմող Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկի թիվ 88 դպրոց ու անկանոն կրակ բացել։ Հրաձգության հետեւանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, եւս 23 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, վիրավորում է ստացել։ Տղամարդն ավել ուշ ինքնասպան է եղել։ Նա հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասի...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...
Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...