Իժևսկի դպրոցում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, որոնցից 3-ը ուսուցիչներ են

Իժեւսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով երեք ուսուցիչ է զոհվել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ լուսավորության նախարարության ղեկավար Սերգեյ Կրավցովը, գրում է Кп.ру-ն:

 

Կրավցովի խոսքով՝ մահացել են երեք կին ուսուցչուհիներ, որոնք դասավանդում էին անգլերեն, մաթեմատիկա և կերպարվեստ։
 

«Այսօր ողբերգություն է տեղի ունեցել, երեխաներ են զոհվել, երեք ուսուցիչ մահացել է՝ կերպարվեստի, մաթեմատիկայի և անգլերենի»,- նախարարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
 

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Պուշկինսկայա փողոցի Իժևսկի թիվ 88 դպրոցում մի տղամարդ ներխուժել է շենք և կրակ բացել ուսուցիչների և երեխաների վրա։ Այն ժամանակ դպրոցում կար մոտ 900 աշակերտ, 80 ուսուցիչ։ 

 

Քննչական կոմիտեն հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Գերատեսչությունից հայտնել են, որ զոհվել են 11 երեխա և չորս մեծահասակ։

 

Իրավապահ մարմինները պարզել են, որ կրակողը նույն դպրոցի շրջանավարտ է։

Քաղաքականություն