ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Անթալիայի օդանավակայանում` ռուսների մասնակցությամբ
Անթալիայի օդանավակայանում տեղի է ունեցել քաշքշուկ ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ, որոնք պետք է Մոսկվա թռչեին։ Այս մասին տեղեկացրել է Թելեգրամ-ալիք 360-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ծեծկռտուքից առաջ ավելի քան 20 ռուսաստանցի ուղեւորի, առանց բացատրելու պատճառի մասին, հանել են Անթալիա-Մոսկվա չվերթից։ Ստույգ պատճառները դեռ հայտնի չեն, հանգամանքների քննությամբ զբաղվում են իրավապահ մարմինները։
Միջադեպի բոլոր մասնակիցները, որոնք չեն կարողացել թռչել Ռուսաստան, վերադարձել են հյուրանոց։ Այլ մանրամասների մասին չի տեղեկացվել։