Բայդենը դա չի արել, որովհետև համակրում է Արարատին՝ ծայրահեղ անհրաժեշտ է համարել մեսիջ հղել Ադրբեջանին․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարճ հանդիպմանը, նշել է․ «ԱՄՆ նախագահը հազվադեպ է հանդիպում և թեկուզ հինգ րոպե զրուցում օտարերկրյա այն պետությունների ղեկավարների հետ, որոնք սերտ, մոտ, կարևոր դաշնակիցներ չեն Միացյալ Նահանգներին: Լավագույն պարագայում ոչ թշնամի, բարեկամական երկրների ղեկավարների` նախագահների, միապետների կամ վարչապետների հետ հպանցիկ կամ տևական հանդիպումներ են ունենում պետքարտուղարները: Պետքարտուղարը ամերիկյան արտգործնախարարն է, թեև ունի առավել լայն գործառույթներ և համարվում է երկրի գործադիրի գործնականում երկրորդ պաշտոնյան` փոխնախագահից էլ առաջ:
Արարատ Միրզոյանի հետ Նյու Յորքում այսօր հանդիպել է նախագահ Բայդենը: ԱՄՆ նախագահը հանդիպել է ոչ թե օտարերկյա պաշտոնակցի, այլ Հայաստանում մի երրորդական պաշտոնյայի հետ, որը ոչ մի գործադիր կամ քաղաքական իրական լծակ չունի հայաստանյան ներկա համակարգում:
Եվ նախագահ Բայդենը դա չի արել, որովհետև համակրում է Արարատին, կամ` Երևանի դավաճանական ռեժիմին: Բայդենը դա արել է, որովհետև ծայրահեղ անհրաժեշտ է համարել մեսիջ հղել Ադրբեջանին և իհարկե հայ հանրությանը, որ ԱՄՆ-ը անվերապահորեն սատարում է Հայաստանին: Այստեղ` այս հարցում, պաշտոնյաների և երկրների ֆորմատն այլևս կարևոր չէ: Կարևոր է հանգամանքը: Եվ սա բացառիկ դեպք է:
Այսպիսով Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել հիմնականում չլսված, չտեսնված մի բան. ԱՄՆ նախագահը կարճ առանձնազրույց է ունեցել Հայաստանը ներկայացնող հայաստանյան ռեժիմի առաջնորդի նվիրյալի հետ` դրանով ցույց տալով ոչ թե բացառիկ բարեհաճություն ռեժիմի, այլ` նրա ներկայացրած երկրի` Հայաստանի հանդեպ և այդ երկրի կարևորությունն ԱՄՆ-ի համար ու Վաշինգտոնի հանձնառությունը` պաշտպանելու Հայաստանը այս դժնդակ ժամանակներում»:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրենց քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Սեպտեմբեր...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...