«Մինչև տարեվերջ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները». Հունգարիայի վարչապետը` ԵՄ-ին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախօրյակին հայտարարել Է, թե հարկ Է, որպեսզի ԵՄ-ն մինչեւ այս տարվա վերջը չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հունգարական ԶԼՄ-ները:
«Փակ դռների ետեւում կայացած հանդիպմանը Օրբանն օրենսդիրներին ասել Է, որ պատժամիջոցները Եվրոպայի տնտեսությանն ավելի մեծ վնաս են հասցնում, քան Ռուսաստանին, եւ դրանց չեղարկումը կզսպի գնաճը ու կկրճատի ռեցեսիայի ռիսկը: Այդ մասին, չվկայելով որեւԷ մեկին, հաղորդել Է Magyar Nemzet թերթը, որը կապված Է վարչապետի կուսակցության հետ»,-հաղորդել Է գործակալությունը:
Ավելի վաղ այս շաբաթ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն հայտարարել Է, որ չպետք Է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի Եվրոպայի Էներգետիկ ճգնաժամը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանում հայտարարել Է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը շարունակելու՝ Բրյուսելի մտադրության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչ...
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։ Այս մ...
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները
Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հանդիպումը: Այդ մասին հայտնո...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության համար,...