ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները զոհված զինվորի մոր մատն են կոտրել, մյուսի ձեռքը վնասել․ փաստաբան
Ես պետք է անցնեմ, դուք չպետք է ասեք, թե ես երբ գնամ իմ երեխու գերեզմանին: Այս բառերով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ դիմելով պատ կազմած կարմիր բերետավորներին:
Նրան թույլ չէին տալիս առաջանալ դեպի զինծառայողների գերեզմանները:
«Եթե դուք իմ տեղը լինեիք, դուք ավելի ուժեղ կգոռայիք: Թողեք անցնեմ, ասացի, իմ արած քայլերի համար պատասխան չեմ տա»,-ասաց կինը:
Նա շրջանցեց ոստիկանական պատը եւ փորձեց առաջանալ, սակայն թույլ չէի տալիս: Տեսնելով, որ աղմուկ է բարձրանում եւ կինը մենակ է, ոստիկանները տեղի տվեցին:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ոստիկանները զոհված զինվորի մոր մատն են կոտրել, մյուսի ձեռքը վնասել։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ ներկայացրեց սահմանին տեղի ունեցողից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապ, ես շրջափակման մեջ եմ, բայց ես գերի չեմ ընկնի․ Տարոնին ճանաչողները՝ հերոսի մասին
Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը՝ պատերազմի, մոբիլիզացիայի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Նա նշել է, որ հենց այսօրվանից կմեկնար...