ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Պուտինի վերջին հայտարարությունից հետո
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, պետք է պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի դեմ և պետք է մոբիլիզացնենք ողջ միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ը...», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը Reuters Next առցանց ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ստոլտենբերգը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ չնայած Մոսկվայի վերջին որոշումներին։ Նրա խոսքով, թեեւ Ռուսաստանի ղեկավարի ելույթը սրեց իրավիճակը, սակայն դա անակնկալ չեղավ Արեւմուտքի համար։ Նաև դաշինքի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կանի ամեն ինչ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտությունը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...
Փաշինյան - Էրդողան հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման...