Կիևի ներկայացուցիչները շատ դրական էին արձագանքել մեր առաջարկներին. Պուտին
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Կիևը դրական էր արձագանքել Ռուսաստանի Դաշնության առաջարկներին։ Բայց Ուկրաինային ուղղակիորեն հանձնարարվեց խափանել պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արդեն հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, այդ թվում՝ Ստամբուլում կայացած բանակցություններում, Կիևի ներկայացուցիչները շատ դրական էին արձագանքել մեր առաջարկներին»,- ասել է նա` հիշեցնելով, որ դրանք առաջին հերթին վերաբերում էին Ռուսաստանի անվտանգությանն ու նրա շահերին։ Սակայն որոշակի փոխզիջումների հասնելուց հետո, ՌԴ նախահագահի բնորոշմամբ, Կիևին փաստացի ուղղակի հրահանգ է տրվել խափանել բոլոր պայմանավորվածությունները, և Ուկրաինային սկսել են ավելի շատ սպառազինել:
Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, արևմտյան երկրները Կիևին ստիպում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք` ասելով, որ Ռուսաստանը պետք է անպայման մարտադաշտի վերածվի։
Ռուսաստանի ղեկավարն իր ուղերձում ասել էր, որ, որ եթե իրենց երկրի տարածքային ամբողջականությունը վտանգի ենթարկվի, իրենք կօգտագործեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, այդ թվում միջուկային զենքը՝ պաշտպանելու Ռուսաստանն և նրա ժողովրդին։ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ իր այդ խոսքերը «բլեֆ» չեն` միաժամանակ Արևմուտքին զգուշացնելով, որ միջուկային զենքի մասին շանտաժները կարող են շրջվել հենց իր դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրենց քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Սեպտեմբեր...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...