Հանդիպել են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները
ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ-ում նախագահող Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպում, որն ավանդաբար անցկացվում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։ Նշվել է ՄԱԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության ամրապնդման կարեւորությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարը ՀԱՊԿ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...
Փաշինյան - Էրդողան հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...