ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատանդառուն ռումբեր է տեղադրել շենքի ներսում և սպառնում է պայթեցնել

Վրաստանի բանկի զավթիչը հերթական տեսանյութն է հրապարակել և ասել․ «Ես այստեղ ռումբեր եմ դրել, հենց դուռը բացվի, դրանք կպայթեն»։ Պատանդներից մեկն ասում է. «Նա սարքել է վայրկյանաչափ, նա կատակ չի անում»:

 

Նշենք, որ վրացական լրատվականները նաև հայտնում են, որ «Վրաստանի բանկի» զավթիչի վերջնագրի ժամկետը լրացել է։ Դրսում գտնվող ոստիկանական շրջանի հետևում էլ պատանդների ընտանիքի անդամներն են։ Ոստիկանությունը նրանց հետ է պահում։ Նշվում է, որ 12 պատանդների մեջ 3 կին կա։

 

Ավելի վաղ հայտնել էինք՝ պատանդառուն դեռ Քութայիս քաղաքի բանկում է, պահանջում է 2 մլն դոլար, ուղղաթիռ և Ռուսաստանի դրոշ։ 

Քաղաքականություն