ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է զինված տղամարդը մտել բանկ, պատանդներ վերցրել․ Վրաստան
Վրաստանի Իմերեթի մարզի Քութայիս քաղաքում զինված անձը ներխուժել է «Bank of Georgia»: Նա պատանդներ է վերցրել ու փրկագին է պահանջում։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Ինչպես հայտնում են վրացական լրատվականները, հարձակվողը պահանջում է 2 մլն լարի (մոտ 704․000 դոլար)։
Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցները, դեպքի վայրի շրջակայքը շրջափակվել է։ «Իրավապահ մարմինների աշխատակիցներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի ընթացակարգերը, կատարվում են նաև քննչական և օպերատիվ միջոցառումներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։