Պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում:
«Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», - ասել է Դարչիաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետի ջանքերի շնորհիվ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երեւանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ:
Վրաստանի միջնորդության եւս մեկ օրինակ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում:
Նմանատիպ հոդվածներ
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության հ...
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահա...
Հայաստանը ՌԴ-ի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ...