Քաղաքականություն Կարևոր

LՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թրամփը ծաղրել է թագուհու հուղարկավորության ժամանակ Բայդենին հատկացված «հեռու» տեղը

LՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թրամփը ծաղրել է թագուհու հուղարկավորության ժամանակ Բայդենին հատկացված «հեռու» տեղը
 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողության ժամանակ նստած տեղի համար: Գրում Tert-ի…

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողության ժամանակ նստած տեղի համար: Գրում 

Tert-ի փոխանցմցմբ գրել է Daily Mail-ը, Բայդենը կնոջ հետ նստած է եղել թագուհու դագաղից բավականին հեռու՝ 14  շարք հետև: Թրամփի կարծիքով՝ սա անարգանքի նշան է և եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ, ապա ավելի մոտ նստած կլիներ: Հանրապետական քաղաքական գործիչն այս մասին գրել է Truth Social սոցկայքի իր էջում: 

«Սա այն է, ինչ կատարվել է ԱՄՆ-ի հետ վերջին կարճ երկու տարում (նկատի ունի Բայդենի նախագահության շրջանը): Ոչ մի հարգանք: Այնուհանդերձ, լավ ժամանակ էր մեր նախագահի համար՝ Երրորդ աշխարհի երկրների մի շարք առաջնորդների հետ ծանոթանալու համար: Եթե նախագահը  ես լինեի, ինձ հեռու չէին նստեցնի, իսկ մեր երկիրն էլ շատ ավելի ուրիշ կլիներ, քան հիմա է», - գրել է Թրամփը: 

Նշենք, որ երեկ Մեծ Բրիտանիայում կայացել է Եղիսաբեթ Երկրոդի հուղարկավորության արարողությանը, որին ներկա են եղել համաշխարհային առաջնորդներ:
[4af5c6573db5cfd193cff4d7c11a2229.PNG]
[58d62edac7ea91b71ce827f9ba1c0440.PNG]
[e37bddcecb8bf350261fb1f3032ab36c.PNG]
[14af6efe4ee4cbddbadd2400dd6e4eeb.PNG]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250