ՀԱՊԿ առաքելությունը հայ - ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել
ՀԱՊԿ առաքելության խումբը հայ - ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Այս մասին երեկ ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում է առաջնային խումբը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին», - ասել են մամուլի ծառայությունից։
«Տեղի է ունեցել մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», - նշված է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության խումբը մեկնել է Մոսկվա։

Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Սեպտեմբեր...