Բայդենն առաջարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարող է դառնալ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան: Նրա թեկնածությունը պաշտոնապես առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում տալով CNN-ին:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Թրեյսիի պաշտոնական նշանակումը կախված կլինի նրանից, թե Ռուսաստանը կհամաձայնի նրան ընդունել որպես դեսպան։
Այժմ Թրեյսին Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն է։ Նա 2014 - 2017 թվականներին արդեն աշխատել է Մոսկվայում՝ որպես փոխդեսպան։ Եթե Թրեյսիի թեկնածությունը հաստատվի, նա կդառնա Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...
Փաշինյան - Էրդողան հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...