Ադրբեջանում նյարդայնացած են․ միջազգայնագետ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին՝ «Երկիր մեդիա»-ի եթերում նշեց, որ Ադրբեջանում նյարդայնացած են հնչեցված հայտարարություններից, քանի որ ակնհայտ աջակցություն կա հայերի նկատմամբ.
«ԱՄՆ-ն Ադրբեջանին աջակցում է իր շահերը սպասարկելու նպատակով և եթե ռազմական օգնություն է տալիս, ապա տալիս է Իրանի հետ սահմանի պաշտպանության համար՝ Ադրբեջանի և Իրանի ծովային սահմանի, այսինքն, մեծ հաշվով, Ադրբեջանին տրամադրվող օգնությունը մեր դեմ չի ուղղված, այլ ուղղված է Իրանի դեմ: Որևէ պետություն այլ պետության համար լավ բան չի անում, եթե այդտեղ չունի շահ: Սա պետք է գիտակցել, մանավանդ, եթե խոսքը գերտերության մասին է: Մեր տարածաշրջանը գերտերությունների մրցակցության թատերաբեմ է, 90-ականներից սկսած ԱՄՆ-ի ռազմավարությունը եղել է Ռուսաստանին հակակշռելը և հակառակը՝ Ռուսաստանի շահն է ԱՄՆ-ին հակակշռելը»:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Սեպտեմբեր...