ՄԱԳԱՏԷ-ն՝ Զապորոժիեի ԱԷԿ–ի մասին
Զապորոժիեի ԱԷԿ-ը շուրջ մեկ շաբաթ գեներատորների և էլեկտրահաղորդման պահուստային գծերի օգտագործումից հետո կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին։ Այս մասին հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ):
«Ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված էլեկտրահաղորդման 4 հիմնական արտաքին գծերից մեկը, և Ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից», – ասվում է գործակալության կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
Նենսի Փելոսին Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախ...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավունքների եվրոպ...