Ղրղզստանում սգո օր է հայտարարվել
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը սեպտեմբերի 19-ը ազգային սգո օր է հայտարարել` Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների հետեւանքով զոհվածների համար, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ջապարովի մամուլի ծառայությունը։
Սգո օրը ողջ երկրում, ինչպես նաեւ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում, Ղրղզստանի պետական դրոշները կծածանվեն կիսով չափ իջեցված։ Մշակութային հաստատություններին եւ հեռուստառադիոընկերություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ էր արել կանխել հետագա էսկալացիան եւ միջոցներ ձեռնարկել՝ բացառապես խաղաղ ճանապարհով իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար՝ վերահաստատելով կայունության ապահովման համար։ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին զինված հակամարտությունը սկսվել էր սեպտեմբերի 14-ին։ Ղրղզստանի Բատկենի շրջանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել երկու երկրների զինված ուժերի միջեւ։
Ըստ Ղրղզական կողմի՝ Տաջիկստանի զինված ուժերը կիրառել են զրահափոխադրիչներ, հետեւակի մարտական մեքենաներ, տանկեր, ականանետեր եւ բազմակի հրթիռային համակարգեր՝ հարվածներ հասցնելով Ղրղզստանի բնակավայրերին եւ սահմանային կետերին։
Ղրղզստանը հայտնում է 24 զոհի եւ 129 վիրավորի մասին։ Ավելի քան 136 հազար մարդ տարհանվել է։ Տաջիկստանը զոհերի մասին ոչինչ չի հաղորդել։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
Նենսի Փելոսին Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախ...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավուն...