ԱՄՆ-ն այժմ սադրիչ գործողությունների աղբյուր է. Դմիտրի Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն այժմ սադրիչ գործողությունների աղբյուր է։ Գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի գործողություններին նման գնահատական է տալիս նաև Չինաստանում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն ուզում «ղեկավարել»աշխարհը։ Պեսկովի կարծիքով՝ նման հակվածություն ունեն այլ երկրներ։
«Բացարձակ նմանություն կա տարբեր տեսակի սադրիչ գործողությունների նկատմամբ, որոնց աղբյուրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, ապակայունացնող նման վարքագիծն անթույլատրելի է», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 15-ին Պեսկովը հայտարարել էր Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման կապակցությամբ «որևէ հույս» չունենալու մասին: Մինչ այդ CNN հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնն արդեն ներկայացրել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուին: Խոսքը Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայիս ղեկավար Լին Թրեյսիի մասին է։ Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
Նենսի Փելոսին Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախ...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավունքների եվրոպ...