«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրել են Վլադիմիր Պուտինի լուսանկարը․ համացանցը քննարկում է
Քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։ Այս մասին հայտնում եմ ֆեյսբուքյան օգտատերերը։ Սակայն հայտնի չէ՝ այն նոր է հեռացվել, թե որոշ ժամանակ առաջ։ Քաղաքացիները միայն փաստում են, որ այն հեռաված է։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանն էլ էր ֆեյսբուքի իր էջում հայտնել այս մասին։ Ավելի ուշ գրառումը կարծե թե հեռացվել է նրա էջից։
«Հենց հիմա վերադառնում եմ Զվարթնոց օդանավակայանից, Երևան գնացող և եկող ճանապարհների վրա Պուտինի կամ Ռուսաստանի հետ կապված որևէ պլակատ չկա»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակում Երևանից, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի այցին ընդառաջ մի շարք հատվածներում տեղադրված են ԱՄՆ դրոշները։ Նշենք, որ Փելոսին այսօր պետք է ժամանի Հայաստան։ Այցի ժամանակացույցի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...
Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը․ հաստատված 2 զոհ ունենք․ Քյարամյան
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում։ Քննությունը այդ առումով շարունակվում է:...