ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերոնց մոլորության են մատնել․ ադրբեջանցիները նաև ռուսական զինվորական համազգեստով են եղել

Որոշ տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ ադրբեջանցիները վիրակապում են հայ զինվորին, որին հավանաբար գերի են վերցրել։ Հատկանշական է, որ տեսանյութում երևացող ադրբեջանցիները ռուսական զինվորական համազգեստով են։ Ըստ Auroranews-ի ձեռքի տակ եղած հավաստի տվյալների՝ նրանք միտումնավոր են հագել այդ համազգեստը։ Մեր աղբյուրը հայտնում է․ «Ըստ ամենայնի` մոլորության մեջ են գցել մերոնց` ասելով, որ ռուս են: Մեր զինվորականներն էլ, համազգեստին նայելով, հավատացել են»։ 

 

Ընդգծենք, որ նրանց հագուստն ամբողջությամբ ռուսական չէ՝ սաղավարտն ու զրահաբաճկոնները կարծես թե ադրբեջանական են։ 

 

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ավելի վաղ էլ հայտնել էր, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ 

 

Քաղաքականություն