Ի վերջո ժողովուրդը տեսնելու է՝ ով է կեղծ, ով ում մարդն է և այլն․ Կարին Տոնոյան
Հանրապետության հրապարակում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվում։ Քաղաքացիները քիչ-քիչ սկսում են հավաքվել կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։
«Եթե դու չես հավատում քո հաջողությանը, ապա անիմաստ է պայքար սկսել։ Այլ հարց է, թե ի վերջո այդ պայքարը որքան կտևի ու ինչ ճանապարհ կանցնի։ Բնական է, որ այդ պայքարի ժամանակ կարող են լինել սխալներ ու անհաջողություններ։ Դու դրանց վրա սովորում ես նաև, որովետև մեզնից որևէ մեկը չի ծնվել հենց նմանատիպ պայքարի համար, մեզնից ոչ մեկը ինչ-որ համալսարան չի ավարտել նմանատիպ պայքարների համար։ Մեզ վրա ոչ էլ արտաքին ուժեր են աշխատել ու վարժեցրել, թե ինչպես հասնենք հաջողության, բայց մեր մղումը գալիս է մեր սիրուց՝ հայրենիքի, զավակների նկատմամբ»,- քիչ առաջ լրագրողների հետ նշեց Կարին Տոնոյանը։
«Մենք չենք կարող պարզապես տունը նստել, կամ գալ այստեղ, ելույթ ունենալ ու գնալ տուն։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր առջև ինչ ուժեր են կանգնած ու իրականում ինչքան դժվար է լինելու այս ուժերից ազատվելը։ Այսօր ամբողջ մարդկությունն է այդ չարի ձեռքին գերի, ողջ աշխարհն է այսօր գերի չարի ձեռքին։ Մենք բազմագլուխ հրեշի դեմ ենք պայքարում, մենք սակայն չենք պատրաստվում նորից մեր զավակներին տալ, որ այդ հրեշը կուլ տա։ Պետք է պայքարել մինչև վերջ, որի ժամանակ ճշմարտությունը պարզ կդառնա։ Ի վերջո ժողովուրդը տեսնելու է՝ ով է կեղծ, ով ում մարդն է և այլն»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...