Երկրներ կան, որոնց կողմից ակնկալիքները, ցավոք, չեն արդարացել․ Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ ինքը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հարցը շարունակելու է մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում: Ապա դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որ նա ներկայացնի, թե ինչ իրավիճակ է դիվանագիտական ճակատում:
Միրզոյանն էլ թվարկեց, թե ում հետ ինչ շփումներ է ունեցել, որ երկրների կողմից ինչ արձագանք կա, և հայտարարեց, որ պետք է գոհունակություն հայտնել այն երկրներին, որոնք հստակ տարբերակում են դնում ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև: Ապա նշեց, որ երկրներ կան, որոնց կողմից ակնկալիքները, ցավոք, չեն արդարացել, բայց չմանրամասնեց` որ երկրների մասին է խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...