«Թողնում եմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը»․ Արթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է հրապարակել պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:
Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր երկրում անվտանգությանն ու կայունությանը, իրավակարգի պաշտպանությանը, դատախազության իմ հարազատ համակարգի զարգացմանը նպաստելու մեծ նվիրումով:
Այս օրերին, երբ մեր սրբազան հայրենիքի համար բարդ ու վճռական ժաանակահատվածում բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում:
Երախտիքի խոսք եմ ուղղում եղբայրներիս ու քույրերիս՝ դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների նվիրյալ գործընկերնեիս՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար:
Նոր գլխավոր դատախազին մաղթում եմ արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա:
Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»:
Նշեն, որ քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին է նշանակվել վարչապետի նախկին օգնական Աննա Վարդապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...