Շրջափակում ենք կառավարությունը, ԱԺ-ն, դատախազությունը, հայտարարում դասադուլ, գործադուլ. Կարին Տոնոյանը՝ վաղվա ծրագրերի մասին
Մենք առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր իշխանական կառավարման օբյեկտները եւ թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 6515 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:
«Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ: Կոչով դիմում եմ բոլոր գործատուներին, վաղը աշխատանքի մի թողեք ոչ ոքի, ձեր աշխատավարձը կպահպանվի: Հիմա միասին գնում ենք փրկելու մեր հայրենիքը: Մեզնից է կախված այն հզոր խմորումը, որը կծնի մեզ համար ամենավստահելի առաջնորդներին:
Մենք շատ լավ գիտենք, որ այս պառակտումների պատճառն այն է, որ տարիներ շարունակ ժողովրդի մեջ կոտրել են վստահությունը որևէ մեկի նկատմամբ: Մենք պետք է սկսենք այդ խմորումները: Մենք իրավական մեր ուժով գալու ենք և վերցնելու ենք բոլոր պետական շենքերը և դուք մնալու եք խաղից դուրս»,-ասաց նա:
Կարին Տոնոյանը կոչ արեց ոստիկաններին մի քանի օրով լքել համազգեստը, կանգնել ժողովրդի կողքին, և երբ կգան իրական հայրենասերներ, իրենք ավելի պատվով կկրեք այդ համազգեստը:
«Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները, շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը, բոլոր այն կառույցները, որոնք պահում են այս իշխանիկին»,-հայտարարեց Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տեղի է ունեցել գերիների փոխանակում. ԱԻՆ աշխատակիցը՝ ադրբեջանցու փոխարեն. Aravot. am
Բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում, գր...
Կամավորական ջոկատներ են կազմել և զենք պարտադրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Ս...
Զինված բախումներ են սկսվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի ողջ երկայնքով. կան զոհ և վիրավորներ
Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ պարագծով: Այս մա...