ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական սահմանին, հայկական բնակավայրերում կատարվողի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենաօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հետ: Ի պատասխան, խոսնակ Փրայսն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով, որին ականատես ենք արդեն երկրորդ օրն անընդմեջ: Մեզ հատկապես անհանգստացնում են Հայաստանի ներսում խաղաղ բնակչությանը շրջանում տուժածների մասին շարունակական հաղորդագրությունները: Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենը այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով:
Մենք այս համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին և բոլոր մակարդակներում հասկացրել ենք, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Մենք երկու կողմերին հորդորել ենք զերծ մնալ ռազմական հետագա գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ: Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դեսպան Ռիկերը, ով մեր ավագ խորհրդականն է
հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով, դեռ Բաքվում է։ Նա երեկ՝ սեպտեմբերի 13-ին, և այսօր հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Դեսպան Ռիկերը երեկ Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը այսօր կեսօրին զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, և մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Նեդ Փրայսը
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...