Զասը գալիս է Հայաստան
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը որոշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Ինչպես նշվում է ՀԱՊԿ քարտուղարության տարածած հայտարարության մեջ՝ առաքելության կազմում կընդգրկվեն կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և մասնակից պետությունների ներկայացուցիչները։
Խորհուրդը նաև լիովին աջակցել է Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանը։
Որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտադիտարկման համար։ Խմբում կընդգրկվեն քարտուղարության աշխատակիցներն ու միացյալ շտաբի զինծառայողները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։ Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն. ԱԽ քարտուղար
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն, Հանրայինի...