Պայթեցրել են Սոթքի զորամասը
Քիչ առաջ տեղեկացանք, որ Գեղարքունիքի Սոթք համայնքում գտնվող զորամասը պայթել է թշնամու կրակոցից: Նախնական տեղեկություններով` կան զոհեր և վիրավորներ:
Նշենք, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
Նմանատիպ հոդվածներ
49 զոհ կա․ Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 49 զոհ ունենք։ Վարչապետը նաև հավելեց, որ թվերը դեռ վեր...
Ջերմուկում թշնամին ճանապարհին է հարվածում․ փոխքաղաքապետ
Հրետակոծության տակ է քաղաքը, ովքեր ինքնակամ դուրս են եկել, եկել են, ովքեր չէ, դեռ այստեղ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ...
Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել․ Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբեր...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին․ ՊՆ
Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինվորի մարմին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...