Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով վաղվա քննարկումից հետո անդրադառնալ Հայաստանի նամակին. աղբյուր
Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի ԱԽ-ում իր աղբյուրին:
«Ֆրանսիան խնդրել է Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով վաղվա քննարկումից հետո անդրադառնալ Հայաստանի նամակին»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից։ Նշվում է, որ նամակուՀայաստանի ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել ՀՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից 2022-ի սեպտեմբերի 13-ին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ կեսգիշերից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...