ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոմեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ էր տեղադրվել․ 36-ամյա տղամարդը մահացել է
Հունիսի 23-ին՝ ժամը 11.30-ին, ԱԻՆ «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանին, որը մահացել է:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ համագործակցեցին։ Փոխլրացնող ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում նրանք հաջողության հասան։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։ Պարզվեց նաև ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է՝ չէր զոհվել
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով,...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենայով բարձրացել է սուպերմարկետի աստիճանահարթակին, ապա դանակահարել դիտողություն արած քաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է. նա կրակոցներ է արձակել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Auroranews-ի տեղեկություններով նռնակով...