Տավուշի բնակիչը խոստովանել է, որ պատահաբար է կրակել 61-ամյա տղամարդուն, որին հետո նետել էր լիճը
Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզում կատարված սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ:
Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պ.-ի դիակն է:
ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության քննչական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին ձերբակալել և ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխել Այգեհովիտ բնակավայրի 57-ամյա բնակչի:
Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Այգեհովիտ բնակավայրի այգիներից մեկում որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ.-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է:
Այնուհետև թաքցնելու նպատակով դիակը իր «ԳԱԶ-24» մեքենայով տեղափոխել էր Բերքաբեր բնակավայր և ոտքերից կապելով բետոնե սյուներ՝ գցել էր լիճը:
57-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է՝ չէր զոհվել
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով,...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...
Տատ ու թոռ հրազենային վնասվածքներ են ստացել․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
ՀՀ ոստիկանությունը պարզել է Երևանում երեկ երեկոյան կատարված դեպքի մանրամասները, որի հետևանքով տատ ու թոռ հրազենայի...
Քաղաքացին ամսական 500 $-ի դիմաց ռազմական տեղեկություններ է հայտնել օտարերկրյա ծառայություններին
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթ...