Տատ ու թոռ հրազենային վնասվածքներ են ստացել․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
ՀՀ ոստիկանությունը պարզել է Երևանում երեկ երեկոյան կատարված դեպքի մանրամասները, որի հետևանքով տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ 25-ամյա թոռը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է նաև 89-ամյա տատի ոտքը:
Զենքն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին` ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ:
Նմանատիպ հոդվածներ
Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է՝ չէր զոհվել
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով,...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...
Տավուշի բնակիչը խոստովանել է, որ պատահաբար է կրակել 61-ամյա տղամարդուն, որին հետո նետել էր լիճը
Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզում կատարված սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկ...
Քաղաքացին ամսական 500 $-ի դիմաց ռազմական տեղեկություններ է հայտնել օտարերկրյա ծառայություններին
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթ...