Զելենսկին պարգևատրել է Հալուկ Բայրաքթարին և շնորհակալություն հայտնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է թուրքական «Բայքար» ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ:
«Ուկրաինայում բոլորը գիտեն, թե ինչ է Բայրաքթարը, գիտեն Ձեր ընկերությունը: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ նախագահ Էրդողանին՝ ռուսական ագրեսիայի դեմ այս պատերազմում Թուրքիայի քաղաքացիների աջակցության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին Բայրաքթարին պարգևատրել է «Պատվո» 1-ին աստիճանի շքանշանով։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում «Բայքար» գործարանի կառուցման և ուկրաինական բաղադրիչներով նոր արտադրանքի արտադրության մանրամասները։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...