Կոսովոյի ճանաչում չի լինի. Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բելգրադի կողմից ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչում չի լինի:
Այս մասին նա գրել է սոցցանցերում՝ շարունակելով, որ փոխզիջում է անհրաժեշտ։
«Խոսում ենք Սերբիայի ապագայի մասին, Կոսովոյի ճանաչում չի լինի: Հենց հիմա մենք խոսում ենք Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային այլ հարցերի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի ևԵնս Պլետների հետ: Միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝ Սերբիայի սահմանադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևին համապատասխան»,- գրել է Վուչիչը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...