
ՊՆ-ն՝ գերիների վերադարձի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Փորձեցինք կապ հաստատել նաև Արտաքին գործերի նախարարության հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։ Հարկ է նշել, սակայն, որ գերատեսչությունը ևս որևէ հայտարարություն գերիների վերադարձի մասին չի տարածել։
Հիշեցնենք, որ ժամ աեռաջ տեղեկություն տարածվեց, թե Բաքուն ազատ է արձակում 5 գերիների։ Հաջորդիվ արդեն միջազգային լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը մեղմել է Բաքվում չորս հայ ռազմագերու պատիժ, ինչ արդյունքում նրանք ազատ են արձակվել։