Որքա՞ն աշխատավարձ է ստանում փրկարարը ՀՀ-ում

Օգոստոսի 19-ին Auroranews.am-ը հացում էր ուղարկել Արտակարգ իրաիճակնեի նախարարություն` տեղեկանալու, թե 2022 թվականի դրությամբ որքա՞ն է կազմում փրկարար ծառայության աշխատակցի նվազագույն, միջին և բարձր աշխատավարձը։ Մենք խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել նաև հավելավճարների և պարգևավճարների պարբերականության և չափի մասին:

 

Հարցմանն ի պատասխան` ԱԻՆ-ից հայտնում են, որ 2022 թվականի դրությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողի նվազագույն աշխատավարձը (ներառյալ հարկերը) կազմում է 170.788 ՀՀ դրամ 60%, միջինը՝ 273.458 ՀՀ դրամ 30%, բարձրը՝ 1.875.150 ՀՀ դրամ 10%:

Հարկերը հանած` փրկարար ծառայության մոտ 60%-ը ստանում է 125.000 դրամ,  30%-ը 198.500 դրամ, իսկ 10%-ը` 1.392.000դրամ:

Պարգևավճարները տրամադրվում է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին յուրաքանչյուր ամիս պաշտոնային դրույքաչափի 25%-ի չափով: Ստացվում է` փրկարար ծառայության մոտ 60%-ը հավելավճարներով ստանում է մոտ 155.000 դրամ մաքուր աշխատավարձ:


Մենք հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք նախարարությունը, հաշվի առնելով փրկարարների կատարած աշխատանքի ծանր բնույթը, պատրաստվու՞մ է դիմել, առաջարկ ներկայացնել փրակարարներ աշխատավարձերի փոփոխության հարցով: Մեր այս հարցը, սակայն, մնացել է անպատասխան:

Քաղաքականություն

Պատահարներ