Արզումանյանի կալանքը փոխելու համար Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդություն են ներկայացրել

ՀՀ դատախազությունը ստացել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը վերանայելու և անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին Արցախի ԱԺ պատգամավորների միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը կալանավորվել է՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։ Նրան  մեղադրում են Շուշին «հանձնելու» մեջ, մասնավորապես, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Բացի այդ՝ Արզումանյանի մեղադրանքը լրացվել է նաև «Արեգա» բարձունքն ու հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ 

Նա ձերբակալվել էր Արցախից Հայաստան գալու ճանապարհին։ 

Նկատենք, որ Միքայել Արզումանյանն անձամբ մասնակցել է Շուշիի ազատագրմանկը՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ