«Այն, ինչ ասել է Պուտինը, շատ կարևոր է Արցախի համար». Ռուբեն Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկի ֆորումում Ռուսաստանի նախագահի ելույթից մեկ հատված և կից գրել․
«Այն, ինչ ասել է Պուտինը, շատ կարևոր է Արցախի համար: Միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքն առանցքային նորմ է, որի շուրջ էլ պետք է կառուցվի Արցախի հարցով ողջ հայկական դիվանագիտությունը:
Ակնհայտ է, որ Արցախի ինքնորոշումը 1991 թվականին իրականացվել է միջազգային իրավունքի հիման վրա եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների պահպանմամբ։ Եվ այստեղ որեւէ հակասություն չկա տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այդ մասին փաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Կոսովոյի գործով 2010թ. խորհրդատվական եզրակացության մեջ։
Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է, քանի որ այլընտրանքը էթնիկ զտումն է, եւ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով այդ մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում:
Ցավոք, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիվանագիտական գործընթացում մոռացության մատնել ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի գերակայությունը եւ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսեց դրա կարեւորության մասին։
Արցախում բնակվող ժողովրդի՝ սեփական որոշմամբ իրենց կյանքը շարունակելու անքակտելի իրավունքը երբեք չի կարող վիճարկվել», - գրել է Ռուբեն Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...