ՌԴ-ի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
«Անկասկած, Թուրքիան մեզ համար բարեկամ երկիր է։ Թուրքիան մեզ համար շատ կարևոր գործընկեր է թե՛ քաղաքական և թե՛ առևտրատնտեսական համագործակցության առումով։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի միացել հակառուսական ապօրինի պատժամիջոցներին, Թուրքիան իրականում վարում է ինքնիշխան, անկախ արտաքին քաղաքականություն»,- նշել է Պեսկովը:
Ըստ նրա` երկու երկրների համագործակցության ներուժը հսկայական է և դեռ ամբողջությամբ չի օգտագործվել:
Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի հարցում:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի փորձերին, Պեսկովն նշել է. «Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել։ Մեզ պետք չէ հանդիպում միայն հանդիպման համար»։
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսակ...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...