Կինը կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի բաժինը։
«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...
Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է՝ չէր զոհվել
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով,...
Ադրբեջանցու կրակոցից մահացած զինվորը վնասվածքը ստացել է գլխի շրջանում. մանրամասներ
ՀՀ արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից մահացած 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ ք...
Քաղաքացին ամսական 500 $-ի դիմաց ռազմական տեղեկություններ է հայտնել օտարերկրյա ծառայություններին
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթ...