«Իրենց ունեցած տեսականու մեջ դա լավագույնն է». Զախարովան` Լիզ Թրասսի նշանակման մասին
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիզ Թրասսի նշանակումը բրիտանական ժողովրդավարության ճգնաժամի արտացոլումն է:
«Եթե խանութի սեփականատերերը այդպես են ձևավորել ցուցափեղկը, ուրեմն, նշանակում է, որ այսօրվա դրությամբ իրենց ունեցած տեսականու մեջ դա լավագույնն է: Մի՞թե մեծ բնակչություն և երկարատև ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում չկան այնպիսի մարդիկ, որոնք արժանիորեն, պրոֆեսիոնալ կերպով և խելացիորեն ներկայացնեն իշխանության տարբեր ճյուղերը»,-նշել է դիվանագետը:
Հիշեցնենք` ընտրությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...